Նոր Օռլեանի իշխանությունները 2500 դոլար պարգևավճար են խոստացել տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել քաղաքային շքերթի ժամանակ մասնակիցների ուղղությամբ կրակ արձակած անձանց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հրաձգության հետևանքով տուժել է 19 մարդ, որից 10-ը՝ տղամարդ, 7-ը՝ կանայք, ինչպես նաև 10-ամյա մի տղա ու մի աղջիկ՝ հայտնել են ոստիկանությունում: Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:
Քաղաքային ոստիկանության Twitter-ի միկրոբլոգում ասվում է, որ ներկայում զոհեր չկան, վնասվածքների մեծ մասը թեթև են: