Մայիսի 12-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-15.00-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական, Փարպի, Օհանավան, Կարբի, Պարտիզակ, Բազմաբերդ, Ղազարավան գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նույն օրը տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են:









































