Մայիսի 12-ին` ժամը 15.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան-Չեխով փողոցների խաչմերուկում` «Հայէլեկտրո» գործարանի մոտակայքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում` «Հայէլեկտրո» գործարանի հանդերձարանում :
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.56-ին:
ԱԻՆ-ը խոստանում է տրամադրել լրացուցիչ տեղեկություն:








































