«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ՊՍԺ-ի կողմից իր ծառայությունների վերաբերյալ հետաքրքրության մասին շրջանառվող լուրերն ու նշել, որ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները չեն բանակցել իր հետ:
«Որևէ բանակցություններ ՊՍԺ-ի հետ չեմ վարել: Անչելոտին մեծ ներդրում ունի թիմի հաջողությունների գործում, և եսչ եմ տեսնում որևէ պատճառ, որը կստիպի ակումբի ղեկավարներին հեռացնել մասնագետին զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես բազմիցս նշել եմ, ես նաև պայմանագիր ունեմ «Արսենալ»-ի հետ, որտեղ աշխատել եմ 17 տարի: Չեմ պատրաստվում խախտել գործող պայմանագրիս պայմանները»,-BeIn Sport-ը մեջբերում է Վենգերի խոսքը:







































