Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կիրակի օրը Պակիստանի նոր կառավարությանը ծայրահեղականների դեմ համատեղ պայքարի կոչ է արել: «Մենք հույս ունենք, որ նոր կառավարությունն Աֆղանստանի հետ կհաստատի խաղաղության և եղբայրության հանգեցնող հարաբերություններ, համատեղ կպայքարի ահաբեկչության դեմ՝ արմատախիլ անելով ահաբեկիչների ապաստանները»,- ասել է Քարզայը:
Նշենք, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի վրա հարձակումներ գործելու համար օգտագործում են Պակիստանի հետ սահմանը: Պակիստանն էլ Քաբուլին է մեղադրում երկրի ներսում գործող թալիբների որոշ հրամանատարներին ապաստան տրամադրելու մեջ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:










































