Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը պահանջել է բանակային վերահսկողության սահմանում զենքի վրա, որը գտնվում է «դիմադրության խմբերի» ձեռքում: Նախագահի հայտարարությանը նախորդել է սպառնալիքների նոր շարքը, որը տարածել է «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլան: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Նասրալլան հայտարարել է, որ սիրիական ռեժիմը «Հըզբոլլահին» կտա սպառազինության նորագույն տեսակներ, որոնք կփոխեն տարածաշրջանում խաղի կանոնները: «Մենք բավականին կոմպետենտ ենք՝ մեր ժողովրդի պաշտպանության համար զենքի նման տեսակ ունենալու և կիրառելու համար»։
Սուլեյմանն այդ առնչությամբ մատնացույց է արել մեկ տարի առաջ ընդունված Բաաբդայի հռչակագիրը, որը կոչ է անում լիբանանյան բոլոր խմբակցություններին թույլ չտալ երկրին ներքաշվել տարածաշրջանային հակամարտություններում:





































