Ֆլորիդա նահանգի Մարտինի շրջանի միջնակարգ դպրոցում անգլերեն դասավանդող ուսուցչուհի, 26-ամյա Օլիվիա Սփրաուերն ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ մասնակցել է, այսպես ասած, «լողափային» ֆոտոշարքին:
Մոդելային բիզնեսում հաջողությունների հասնելով՝ Օլիվիան ընտրել էր Վիկտորյա Ջեյմս կեղծանունը:
Այն բանից հետո, երբ Վիկտորյան բացահայտել է իր ով լինելը, 2013 թ. ապրիլի 29-ին նրան հեռացրել են աշխատանքից:
Ինչպես հաղորդում է Huffington Post-ը, դպրոցի տնօրինությունն այս մասին բացատրություններ չի տվել:
Չնայած այն բանին, որ նախկին մանկավարժը շարունակում է մոդելի իր կարիերան՝ աշխատանքից հեռացվելը նրա համար տհաճ անակնկալ էր:








































