Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2013 գերմրցաշարում այսօր կկայանա 4-րդ տուրը:
Լևոն Արոնյանի հակառակորդը ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինն է, ով երեք տուրից հետո նույնքան միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Լևոն Արոնյանը և Վիշվանաթան Անանդը 2-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: Այսօր Արոնյանը կխաղա սպիտակ խաղաքարերով:






































