«Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արդյունավետության ցուցանիշով դարձել է Ուկրաինայի առաջնությունների ռեկորդակիր, իր կարծիքն է հայտնել գրանցած նվաճումի մասին:
Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն իր ակտիվում 24 գոլ է գրանցել, որոնք նվիրում է ընտանիքի անդամներին և Դոնեցկի ակումբի երկրպագուներին:
«Իհարկե, ռեկորդային գոլերս նվիրում ընտանիքիս` մայրիկիս, քրոջս: Հորս հիշատակին: Նվիրում եմ նաև այն մարդկանց, ովքեր երկրպագում են ինձ, ուրախանում խաղիս և գոլերիս համար:
Ընթացիկ մրցաշրջանում խփած բոլոր գոլերս նվիրում «Շախտյոր»-ի երկրպագուներին»,- նշել է Հենրիխը Անդրեյ Տրոշիլովի հետ հարցազրույցի ժամանակ:








































