Շաբաթ օրը Կիպրոսում՝ ՄԱԿ-ի բուֆերային գոտում տեղի կունենա յուրօրինակ կոնֆերանս, որի մասնակիցները կքննեն, թե ինչպես կարելի է ժամանակակից թվային տեխնոլոգիաներն օգտագործել Կիպրոսի խնդրի կարգավորման օգտին: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Համակարգչային խաղերի ավելի քան 2 տասնյակ մշակողներ և գիտական-գործնական շրջանակների ներկայացուցիչներ կարծիքներ կփոխանակեն համակարգչային խաղ ստեղծելու վերաբերյալ, որի նպատակը կդառնա հասարակության աջակցությունը Կիպրոսի հունական և թուրքական համայնքներին ուղղելը:
Այս գաղափարը հիմնավորվում է համակարգչային խաղերի տարրերի և սոցիալական ծրագրերի կիրառմամբ, որն ուղղված կլինի իրական խնդիրների սոցիալ-տնտեսական լուծմանը:
Խաղի մշակմամբ կզբաղվի Սթենֆորդի համալսարանի համաշխարհային ինովացիաների կենտրոնը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:










































