ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում բրիտանացի արքայազն Հարին վոլեյբոլ է խաղացել ամերիկացի և բրիտանացին զինվորականների հետ: Խաղը կայացել է Կոլորադոյում: Նրա հետ խաղացել են թեժ կետերում ծանր վնասվածքներ ստացածի զինվորները: Արքայազնը մի քանի անգամ բարեհաջող հետ է մղել հարվածը, իսկ խաղից հետո կազմակերպել է ինքնագիրների բաշխման արարողություն: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հաջորդ շաբաթ Հարին կուղղվի Նյու Ջերսի, որտեղ կայցելի «Սենդի» փոթորկի հետևանքով տուժած շրջաններ: Այնուհետև արքայազնը կուղևորվի Նյու- Յորք: ԱՄՆ-ում նրա ուղևորությունը կավարտվի պոլոյի բարեգորածական խաղով: Ստացված միջոցները կփոխանցվեն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի՝ Լեսոտոյի օգնության հիմնադրամին:








































