«ԲարՔեմփ Երևան 2013» կոնֆերանսին այս տարի մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 1000 մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, առցանց լրագրողներ, սոցցանցերի ակտիվիստներ, ուսանողներ, դպրոցականներ: «ԲարՔեմփի» մեկնարկը տրվել է այսօր: Այն կտևի երկու օր:
Այս տարի հյուրերի ցանկում է նաև Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դևիդ Գարսիա Քինթասը: «ԲարՔեմփ»-ին մասնակցելու համար Երևանում են նաև ճգնաժամային քարտեզագրության և սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ Անահի Այալա Իակուչին, ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության ինֆոգրաֆիկաների և վիզուալիզացիայի մասնագետներ Ֆիլիպ Կացը և Միխայիլ Դունաևը:
Այսօր դահլիճում ներկա էր շուրջ 850 մասնակց: Քննարկվող թեմաները բազմազան էին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կազմակերպիչներից Հարութ Մարտիրոսյանն ասաց, որ «ԲարՔեմփի» շնորհիվ ինքը ձեռք է բերել նոր ընկերներ, ինչպես նաև տեղեկատվական նոր գիտելիքներ, ինչը շատ է օգնում իրեն:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































