Tuesday, 07 05 2024
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին

ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն այսօր կսմիթներ են փոխանակել: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իշխանությունը հեղինակազրկված է, բայց իրենք գնում են նրա հետ համագործակցության միջոցով ինչ-որ բան փոխելու, քանի որ այլ դաշտ չկա, որտեղ հնարավոր է աշխատել:

Արմեն Ռուստամյանին արձագանքել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հայտարարելով, որ կհորդորեր Ռուստամյանին զգացմունքային ելույթներ չունենալ: Շարմազանովը ասել է, որ ՀՀԿ-ն ունի վարկանիշ:

ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն անկասկած անիմաստ են վիճում վարկանիշ ունենալ-չունենալուց: Բանն այն է, որ երկու ուժերին էլ վարկանիշն այլևս չի սպառնում: Իսկ սպառնալիք է այն պատճառով, որ վարկանիշը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն: Քաղաքական պատասխանատվություն ունեցող ուժն, օրինակ, չի գնա հեղինակազրկված իշխանության հետ համագործակցության, այլ կփորձի ձևավորել հենց այն այլ դաշտը, որտեղ հնարավոր է աշխատել ու փոխել ինչ-որ բան, եթե դաշտը չկա:

ՀՀԿ-ն ու վարկանիշը իրարից շատ ավելի վաղուց են հեռացել, եթե, իհարկե, երբևէ մոտ եղել են: Համենայնդեպս, նույնիսկ 1995 թվականին դրանք մոտ չէին, այլապես այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն չէր գնա հեղինակազրկված ՀՀՇ-ական իշխանության հետ համագործակցության միջոցով խորհրդարանում հայտնվելու տարբերակին:

Այնպես որ՝ այն ճանապարհը, որ ՀՅԴ-ն հիմա է անցնում, ՀՀԿ-ն անցել է 20 տարի առաջ: Այս առումով Շարմազանովը իրավացի է, երբ ՀՅԴ ներկայացուցչին հորդորում է զգացմունքային եզրեր չօգտագործել:

Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ ՀՅԴ-ՀՀԿ հարաբերություններում առաջացել է եզրային ճգնաժամ: Արդեն մի քանի շաբաթ է՝ հայտարարվել է կոալիցիոն քննարկումների մասին, սակայն դրանցում որևէ առաջընթաց չկա: Ավելին՝ կողմերը մեղադրում են միմյանց, կսմիթներ փոխանակում, միմյանց ցույց տալիս, որ այսպես ասած՝ ներկուսակցական մակարդակներում այնքան էլ միատարր կարծիքներ չկան կոալիցիայի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ոչ մի եզր չեն կարողանում գտնել կոալիցիան կազմելու համար, և միգուցե Դաշնակցությունը այդ նկատառումից ելնելով է անցել զգացմունքային եզրերի, ինչպես կարծում է ՀՀԿ-ն: Դաշնակցությունն իսկապես միգուցե փորձում է հայտարարել, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է, և եթե ՀՅԴ-ի հետ չլինի, ապա «կմնա տանը»:

ՀՀԿ-ն, սակայն, փաստորեն հայտարարում է, որ տանը մնացող չէ կամ դրանից չի վախենում, և Դաշնակցությունը թող իզուր չփորձի Հանրապետականին զգացմունքային «խայծով» վերցնել: Եվ այս առումով էլ, իհարկե, ՀՀԿ-ն իրավացի է, քանի որ Հայաստանում չկա ավելի պրագմատիկ ուժ, քան Հանրապետականը: Այստեղ որևէ քայլ՝ լինի մեծ, թե փոքր, չի կատարվում առանց շահի: Իհարկե՝ ոչ թե պետական կամ հանրային շահի, այլ առանց անձնական նյութական շահի:

Սակայն ՀՅԴ-ն սա, իհարկե, շատ լավ գիտի, քանի որ ի վերջո արդեն երեք անգամ կոալիցիոն պայմանագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ, ըստ որում՝ երեք անգամ միայն հրապարակավ: Դաշնակցությունը լավ է պատկերացնում, որ եզրային ճգնաժամի հաղթահարման այլ տարբերակ, քան անձնական շահի շուրջ պայմանավորվածությունը, հնարավոր չէ:

Սակայն, ամենայն հավանականությամբ, Դաշնակցությանը չեն բավարարում այն առաջարկները, որ անում է Հանրապետականը, և այդ իսկ պատճառով ՀՅԴ-ն փորձում է հարաբերությունները տեղափոխել զգացմունքային եզր՝ կարծելով, որ այդպես հնարավոր է ստանալ ավելին:

ՀՀԿ-ն առայժմ մերժում է ու պնդում, որ չունի ավելին տալու մտադրություն և ՀՅԴ-ն զգացմունքի հետևից ընկնելու փոխարեն՝ թող քչով բավարարվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում