Վերջին 5 օրերին տեղացող հորդառատ անձրևների հետևանքով Չինաստանի արևելյան ու կենտրոնական շրջաններում տուժել է ավելի քան 1 մլն մարդ՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Մասնավորապես, Խունան կենտրոնական նահանգում բնական աղետից տուժել է 850 հազար մարդ, 6 մարդ զոհվել է: Նահանգում փլուզվել է 2 հազար բնակելի շինություն, ավելի քան 14 հազար մարդ ժամանակավորապես տարհանվել է: Ափերից դուրս են եկել գետերը:
Արևելյան Ցզյանսի նահանգում աղետի հետևանքով քանդվել է 26 ճանապարհ, ջրհեղեղից տուժել է 197 հազար բնակիչ:
Տարածաշրջանի ավելի քան 6 հազար բնակիչներ տարհանվել են անվտանգ շրջաններ:








































