ՊԲ օպերատիվ տվյալներով՝ մայիսի 5-ից 11-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին:
Այդ օրերին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ պահպանել լիարժեք վերահսկողություն:









































