««Օրինաց երկիրը» «Հայկական վերածնունդ»-ի կազմավորման նախաձեռնողն է, մեզ միացել են մոտ 15 կուսակցություններ: Այդ կուսակցությունները երբևիցե ԱԺ-ում ներկայացված չեն եղել, բայց ես չեմ կարծում, որ նրանք ոտքի վրա կանգնած կուսակցություններ չեն,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը:
«Օրինաց երկիրն» իրեն կոալիցիայի կազմում չի տեսնում. «Մտել ենք ընդդիմադիր դաշտ և այդ ընդդիմադիր կեցվածքով ենք գնալու դեպի ընտրություններ,- նշեց Լ. Դոխոլյանը:
ԸՕ քննարկումներին ՕԵԿ-ը կմասնակցի, նաև առաջարկություններ կանի: Լ. Դոխոլյանը հավստիացրեց. «Մեր առաջնահերթություններից է ավելի լավ ԸՕ անցկացնելը և ընտրախախտումներից զերծ մնալը»:
Հանրության վստահության մասին, ըստ ՕԵԿ պատգամավորի, խոսելը կոռեկտ չէ, որովհետև այդ վստահությունը երևալու է ընտրություների ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: