«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Սուոնսի»-ի դեմ հանդիպումը կարող է վերջինը դառնալ 38-ամյա ֆուտբոլիստի կարիերայում:
Հիշեցնենք, որ Սքոուլզը ավարտել էր կարիերան 2011 թվականին, սակայն 2012-ին վերսկսել է այն: Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը երկարատև բուժում է ստացել վնասվածքներից հետո: 2013 թվականին նա դուրս չի եկել խաղադաշտ:
Սքոուլզն ավելի քան 700 խաղ է անցկացրել «Յունայթեդ»-ի կազմում: Անգլիայում չեն բացառում, որ նա կարող է դառնալ Դեյվիդ Մոյեսի օգնականը, ով գլխավորելու է «Կարմիր սատանաներ»-ին առաջիկա մրցաշրջանում:







































