Երեկ՝ մայիսի 10-ին, Վրաստանում ավտովթարից զոհվել են «ՍիվիլՆեթ» կայքի մշակող և տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը և նրա կինը՝ Սոսե Թոմասյանը:
«ՍիվիլՆեթ»-ի փոխանցմամբ՝ ավտովթարի արդյունքում Ալենը և վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել և վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել:
Ալենի և Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին, Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների և ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:







































