Thursday, 08 06 2023
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը
19:30
Հունգարիան և Հունաստանն արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
Թուրքական լիրան կրկին ռեկորդային արժեզրկում է գրանցել
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ

«Հրապարակը» չի համագործակցի տեղեկատվական վեճերի խորհրդի հետ

«Բավական է՝ աբսուրդ մարմիններ ձևավորեն, մեր գլխին փորձեն դատական նոր ատյաններ ստեղծեն, մամուլի նախարարություններ ձևավորեն: Այդ հասարակական կազմակերպությունները տասնյակ տարիներ շարունակ մամուլի համար Հայաստան մտնող գումարները ծախսելով են զբաղված, հիմա էլ երևի ծախսելու նոր ձև են գտել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ՀՀ օմբուդսմենի նախաձեռնությամբ ստեղծված տեղեկատվական վեճերի խորհրդի մասին՝ կարծիք հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Օհանյանը նշեց, որ այդ մարմիններում ընդգրկվածները իրավասություն չունեն և չեն կարող դատավորի դեր ստանձնել: Ըստ Օհանյանի՝ լրագրողի և մամուլի գլխին նոր մարմիններ ձևավորելը վտանգավոր է և չի կարելի նման բան թույլ տալ. «Պետք է ինչքան կարելի է՝ ազատություն տալ, ինչքան հնարավոր է քիչ օրենքներ սահմանել մամուլի գլխին, որովհետև կարգավորման մեխանիզմներ սահմանելու բոլոր փորձերը միայն մամուլը սահմանափակելու միջոցներ են դառնում»:

«Հրապարակ»-ի խմբագիրը նշեց, որ ինքը չի պատրաստվում համագործակցել Տեղեկատվական վեճերի խորհրդի հետ և խորհուրդ տվեց բոլոր լրագրողներին զերծ մնալ նման մարմիններ ձևավորելու գայթակղությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում