Այսօր առավոտյան Իրանի հարավային Հորմոզգան մարզում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 36.4 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Մինաբ քաղաքից հարավ-արևմուտք:
Տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:








































