Այսօր՝ հունվարի 30- ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ժամը 16:20 ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիայ վարչական շրջանի Բաբաջանյան 1/1 շենքի բնակիչ 23-ամյա Գոռ Մարտրրոսյանը՝ իր վարած BMW մակնիշի 47 LZ 777 համարանիշի ավտոմեքենայով Ռաֆու փողոցում՝ Զարգացման Հայկական բանկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 16- ամյա Սեդա Հարությունյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը վարորդը փախուստի չի դիմել, օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածին տեղափոխեն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին նա տեղեկացրել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ճՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է որ նա սթափ է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում