Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն շարք կվերադառնա հաջորդ շաբաթվա առաջին օրերին:
Առաջիկա հանգստյան օրերին Մարիոն կշարունակի մարզվել անհատական ծրագրով` եզրափակելով ապաքինման կուրսը:
«Բորուսիա»-ի բժիշկները մտավախություն ունեին, որ ֆուտբոլիստը չի հասցնի պատշաճ մակարդակ ձեռք բերել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Բավարիա»-ի դեմ խաղին մասնակցելու համար: Այժմ հայտնի է, որ Դորտմունդի ակումբի առաջատարներից մեկը կմասնակցի «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը:





































