Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայրը բացահայտում է Շուշիի բերդում ինքնասպանություն գործած որդու՝ շարքային Հայկ Մովսիսյանի քրգործի մանրամասները (տեսանյութ)

ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելու հիմնական շարժառիթը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում: Առիթը, ինչպես նշել ենք, զինվորական մի գործի՝ 2012-ի Շուշիի ՔԿՀ-ում Հայկ Մովսիսյանի ինքնասպանությունն է: Պարզելու համար, թե ինչ է եղել իրականում, «Առաջին լրատվական»-ը եղավ Մովսիսյանների տանը, որտեղ Հայկ Մովսիսյանի հայրը՝ Արտավազդ Մովսիսյանը, պատմեց դեպքի հետ կապված մանրամասներ:

2011-ի աշնանը 1993 թվականի հունվարի 6-ին ծնված Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանին տանում են բանակ՝ Մարտակերտի զորամաս: Ծառայության 20-րդ օրը, երբ հայրը պատրաստվում էր գնալ որդու երդման արարողությանը, զանգահարում-ասում են, թե երեխան հիվանդանոցում պառկած է՝ երակներն է կտրել: «Չաստի աֆիցեռսկի սաստավը շատ է նեղացրել իմ երեխային, իրենցից է սկսվել այս գործը, հնարավոր չէր, որ իմ երեխան այդպիսի բան աներ, եթե նրան չնեղեին և աստիճանաբար չհասցնեին այդ վիճակին»,- ասաց հայրը:

Որդուն տեղափոխում են «Կանազի» հոգեբուժարան, որտեղ տղան մեկ ամիս բժշկական օգնություն է ստանում, իսկ բժիշկն էլ թուղթ է տալիս, համաձայն որի՝ Հայկ Մովսիսյանը ենթակա չէ ծառայության, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է օրգանական փսիխոպաթոնման խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացիա սուիցիդի փորձով:

Հայկ Մովսիսյանի հայրը պատմեց, որ որդու հոգեկանը ամբողջովին խանգարվել էր, ամենաթեթև բանից նա միանգամից բռնկվում էր, և առհասարակ տղան շուտ բռնկվող էր, նյարդային, անգամ անհիմն տեղը տատիկի հետ կարող էր վիճել:

Որդուն մեկ ամիս հետո հիվանդանոցից տուն են բերում, որից 15 օր անց զինգրքույկ են տալիս՝ Սեյրան Օհանյանի ստորագրությամբ: Տղան մեկնում է մոր և քրոջ մոտ` բուժման նպատակով: Հայկ Մովսիսյանին սկսել են փնտրել՝ որպես դասալիքի, բայց նա օրինական էր ազատվել: Օդանավակայանից անմիջապես տեղափոխում են «Նուբարաշենի», ապա Շուշիի ՔԿՀ՝ չնայած այն հանգամանքին, որ քննիչին ցույց են տվել, որ նա ոչ թե փախել է, այլ իրավունք է ունեցել գնալու, քանի որ զինգրքույկ է ունեցել:

Հայրը պատմեց, որ երբ գնացել է դատավոր Սերգեյ Աղաբեկյանի մոտ, հարցրել է՝ ինչո՞ւ են որդուն հետախուզում, երբ նա օրինական կերպով ազատված է բանակից, դատավորը ի պատասխան՝ ասել է, որ լավ է անում. «Կարող եմ քո երեխուն դատել, իսկի քեզ չհարցնեմ էլ: Ասում եմ՝ ո՞նց կարող ես դատել, երբ տղաս զինգրքույկ ունի, ասաց՝ դուրս արի, տղա ջան, քեզ հետ ոչինչ չունեմ խոսելու, և դուրս հանեց ինձ: Տղաս երկու ամիս մնաց Շուշիի բերդում, որից հետո դատ նշանակվեց: Դատի օր են նշանակում, ես գնում եմ դատի, դատ չեն անում, չէին ուզում, որ ես մասնակցեմ, դատավճռի ժամն էլ չասացին, խաբեցին»,- պատմեց հայրը՝ հավելելով, որ անհիմն տեղը դատեցին տղային:

Հոր խոսքով՝ որդին ամառ-ձմեռ ձեռքերի շրջանում կապտուկներ է ունեցել, ագրեսիվ էր, բայց ծնողները որևէ կերպ չեն պատկերացրել, որ կարող է աստիճանաբար բարդանալ իրավիճակը:

«Ղարաբաղի քննիչ Ադամյանը տարավ ինձ, ասում է՝ չեմ հավատում, որ ձեր երեխան հիվանդ է, նորից հանձնաժողով կազմեց, որոշ ժամանակ անց քննիչ Ադամյանը զանգեց և ասաց, որ Ֆրանգուլյան ազգանվամբ բժշկի մոտ տանեմ տղայիս: Գնացինք իր ասած բժշկի մոտ, ինքը անգամ չեկավ էլ, պետք է կրկնակի ստուգումներ իրականացնեին, տղայիս հարցնում է՝ տղա ջան, գլխի վրա ընկե՞լ ես, ականջներդ ձայն լսո՞ւմ են. անհիմն ծիծաղելի հարցեր էին, հետո հինգ րոպեում ասաց` վեր կացեք, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Արտավազդ Մովսիսյանը: Մինչդեռ հիվանդությունը ախտորոշած առաջին բժիշկը տեղեկացրել էր, որ սա այնպիսի հիվանդություն է, որ հինգ րոպեում չէիր կարող ախտորոշել: Հայրը պնդում է, որ Ղարաբաղի դատախազին, քննիչին, դատավորին պետք է ենթարկեն կալանքի, քանի որ տղային անհիմն են դատել, և նրանք են դարձել տղայի մահվան պատճառը: Բացի այդ, հայրը նշում է, որ պետք է պատասխանատվության ենթարկել նաև Երևանի բժշիկ Ֆրանգուլյանին:

Դրանից հետո Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ, դատավճիռ է կայացրել և Հայկ Մովսիսյանին երեք տարի ազատազրկման դատապարտել, իսկ երեք օր անց Հայկ Մովսիսյանին գտել են սավանով իրեն կախած վիճակում:

Հայրը՝ Արտավազդը, վստահ է, որ որդին ինքնասպանության չէր դիմի, եթե ճնշումներ եղած չլինեին: Նա այն կարծիքին է, որ Շուշիի ՔԿՀ-ում տղային նեղել են, ասել՝ չէիր ուզում հա՞, ծառայեիր: Մյուս հանգամանքն այն է, որ հայրը չի հասկանում` ինչպես է հնարավոր, որ տղան սավանով ինքնասպանության դիմած լինի, և կողքին ութ հոգի քնածները չտեսնեն: Հայրը նշեց, որ պայքարելու է՝ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բացի այդ, Հայկը դատավճռից հետո հորից պատմական գրքեր է խնդրել՝ կարդալու, ընկճված չի եղել, վստահ է եղել, որ ինքը շուտով ազատ կարձակվի, քանի որ անհիմն են դատում: «Հնարավոր է՝ ճնշումներ են եղել»,- ասաց հայրը:

Արտավազդ Մովսիսյանը գտնում է, որ դատավորը սխալ վճիռ է կայացրել, նա առնվազն պետք է երեխային մեկ ամիս ուղարկեր ստուգման, երեխան պետք է բժշկի հսկողության տակ լիներ:

Իրեն շատ վատ է պահել նաև քննիչ Ադամյանը. «Գալիս էր իմ երեխային վերցնում՝ տանում էր, չգիտես ինչի, ստորագրություն էր վերցնում, որ այստեղից չբացակայի»:

Այս օրերին մամուլն անդրադարձավ խնդրին, ըստ որի՝ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանն այս ողջ պատմության մեջ հովանավորել է Գևորգ Կոստանյանին, սակայն հայրը և հարևանը պատմեցին, որ իրենք զինդատախազի դեմ ոչինչ չունեն. «Ես նրա դեմ լարված չեմ: Գլխավոր դատախազն ինքն անձամբ խորհուրդ է տվել շարունակել պայքարը, կրկնակի հերձման հարցով երբ դիմում գրեցինք անձամբ իրեն, անմիջապես օգնեց, իմ հորեղբոր տղան և հարևան Ապրեսն են հանդիպել նրան, ինքը միջամտել է, ասել, որ անպայման պետք է հուղարկավորությունը հետաձգել՝ կրկնակի հերձում անելու համար, ասել է՝ մեզ էլ է հետաքրքիր՝ ինչու և ինչ է եղել»,- ասաց Անդրանիկ Մովսիսյանը:

Հարևան Ապրեսը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ երբ դիմում են տարել Գևորգ Կոստանյանին, նա անձամբ է միջամտել, որ կրկնակի դիահերձում անեն. «Ասաց՝ խնդիր չկա, զանգեց, որ շուտափույթ նոր դիահերձում անեն, այդ հարցը լուծեն: Նա անմիջապես օգնեց, միջամտեց և հարյուր տոկոսով աջակցեց, անձամբ եմ եղել նրա մոտ»:

Նշենք, որ օրերս ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, արդարացրեց Հայկ Մովսիսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում