Ավստրալիացի ակտիվիստներն անցկացրել են բողոքի գիշերային ակցիաներ՝ պահանջելով ազատել ավելի քան 50 փախստականների, որոնց երկրի կառավարությունը համարել է ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ձերբակալվածների մեծ մասը, որոնք Շրի Լանկայից Ավստրալիա գաղթած թամիլներ են, տրամադրվել է ապաստան, սակայն նրանք հետախուզության պահանջով նախկինի պես պահվում են ներգաղթյալների բնակության ժամանակավոր կացարաններում: Նրանց մեծ մասն այնտեղ պահվում է 3-4 տարի:
Ներկայում «ձերբակալվածների» գործը վերանայում է նախկին գերագույն դատավորը, որը կարող է միայն խորհրդատվություն տալ նրանց գործով, սակայն ի զորու չէ ազատել ժամանակավոր կեցության կենտրոնից:









































