Ամերիկյան Terrafugia ընկերությունը աշխատանքներ է սկսել աշխարհում առաջին թռչող ավտոմեքենայի ստեղծման ուղղությամբ, որն ունենալու է հիբրիդային շարժիչ:
Աշխատանքային TF-X անվանմամբ ավտոմեքենան հագեցած է լինելու հիբրիդային շարժիչով, որը կարող է վերալիցքավորվել կենցաղային էլեկտրացանցի վարդակից, հայտնում է The Huffington Post-ը:
Մեքենան ունենալու է ուղղահայաց թռիչքի ու վայրէջքի համակարգ: Փաստացի, այդ էլեկտրամոբիլը կարող է ժամանակ առ ժամանակ իր տիրոջը ծառայել որպես ուղղաթիռ:
Terrafugia TF-X-ի շարժիչների ընդհանուր հզորությունը կազմում է 500 ձիաուժ, իսկ օդում առավելագույն արագությունը՝ 322 կմ/ժ:
Մեքենան ստեղծողները վստահեցնում են, որ այն ղեկավարելը ավելի դժվար է լինելու, քան սովորական ավտոմեքենա վարելը:
.jpg)






































