Անսթափ վիճակում գտնվող 16-ամյա աղջիկը ողջ է մնացել Մոսկվայի մարզում շենքի 8-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ մամլո կենտրոնին:
«Երեկ՝ մոտավորապես ժ. 18:15-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարդ է ընկել մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղական բնակավայրի շենքերից մեկից»,- ասել է մամլո կենտրոնի աշխատակիցը գործակալությանը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի էր ունեցել վեճ մոր ու դստեր միջև, ինչի հետևանքով մոսկովյան պոլիտեխնիկական քոլեջներից մեկի ուսանողուհին ցատկել է պատուհանից:
Տուժածը, որը ընկնելու պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հոսպիտալացվել է գանգուղեղային վնասվածքով, որովայնի փակ վնասվածքով: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:








































