Չինաստանի հարավային ու արևելյան նահանգներում ջրհեղեղից տուժել է շուրջ 790 հազար մարդ: Ինչպես հայտնում ITAR-TASS-ը, զգալիորեն վնասվել են մոտ 5000 տներ: Գետերում ձյան հալոցքի հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է և առաջացրել ջրհեղեղ:
Առավել շատ վնաս գրանցվել է Խունան կենտրոնական նահանգում, որտեղ զոհվել է 3 մարդ, 22 հազարը տարհանվել են:
Զգալիորեն վնասվել են նաև Ցյանսի ու Անխոյ արևելյան նահանգները: Ընդհանուր առմամբ աղետի հետևանքով վերոնշյալ երեք նահանգներում տուժել է գրեթե 33 հա ցանքատարածություն՝ նշում է գործակալությունը:
Չինացի հիդրօդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ վերոնշյալ շրջաններում սպասվում են ուժեղ տեղումներ:
Բացի այդ՝ շրջանների մեծ մասում տեղումներ կլինեն: Մասնավորապես, մոտակա երեք օրերին հյուսիսային շրջաններում նույնպես անձրևներ են սպասվում:










































