Լոնդոնի «Տոտենհեմ»-ի առաջատար Գարեթ Բեյլը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում ունեցած իր մարզավիճակն իր հնարավորությունների սահմանը չէ: Իր ցուցադրած հիանալի խաղի շնորհիվ 23-ամյա վալիացին կարողացել է նվաճել լրագրողների և ֆուտբոլիստների վարկածով «Տարվա լավագույն խաղացող»-ի տիտղոսը:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը հեղինակել է 25 գոլ, սակայն Գարեթը ցանկանում է հետագայում ավելի տպավորիչ արդյունքների հասնել:
«Հուսով եմ՝ ավելիին եմ ընդունակ: Նոր եմ սովորում ազատ գործել խաղադաշտի միջնամասում, այդ իսկ պատճառով շատ բան ունեմ սովորելու այդ դիրքում:
Պարզապես ցանկանում եմ ավելի լավ խաղ ցուցադրել հաջորդ մրցաշրջաններում: Վստահ եմ՝ կարող եմ դրան հասնել»,- Բեյլին մեջբերում է Sky Sports-ը:








































