Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ ավտոարտադրողների՝ General Motors-ի և Ford-ի գործարանների վերապրոֆիլավորման մասին՝ ռազմական արտադրանք թողարկելու նպատակով։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այդ ձեռնարկություններում կսկսվի Patriot զենիթահրթիռային համալիրների և Tomahawk թևավոր հրթիռների արտադրությունը՝ երկրի պաշտպանական հզորությունն ու սպառազինության պաշարները մեծացնելու համար։
Պենտագոնն այս քայլը բնորոշել է որպես «ռազմական ժամանակի ռեժիմի» անցում՝ նպատակ ունենալով առավելագույնս օգտագործել առկա արդյունաբերական հզորություններն ու առևտրային տեխնոլոգիաները։









































