Իրանն ակնկալում է, որ իր սառեցված ակտիվների մնացած 6 միլիարդ դոլարը կապասառեցվի 60 օրվա ընթացքում: Այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
«Մեր ակտիվների մեծ մասը սառեցված է աշխարհի շատ վայրերում. 6 միլիարդ դոլարը պետք է արդեն ապասառեցված լիներ, կամ դա կավարտվի շատ շուտով։ Սակայն այդ նույն քանակությամբ գումար սառեցված է մնում տարբեր երկրներում։ Սա քննարկվում է կողմերի միջև։ Դրանք կապասառեցվեն համաձայնագրի իրագործման առաջընթացին համապատասխան։ Մենք ակնկալում ենք, որ դա կարվի 60 օրվա ընթացքում», – նա լրագրողներին ասել է Ժնևում։








































