Կանադայում գրանցվել է Զիկա վիրուսով մարդկանց վարակման ընդհանուր առմամբ 3 դեպք։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ բոլոր երեք հիվանդներն այցելել են Լատինական Ամերիկայի երկրներ՝ Կոլումբիա և Սալվադոր։ Երկու դեպքերը գրանցվել են Բրիտանական Կոլումբիա նահանգի տարածքում, երրորդը՝ Ալբերտայում։
Երկրի առողջապահության նախարարությունը հանգստացրել է բնակչությանը՝ հայտարարելով, որ այդ վիրուսը չի կարող «ապրել Կանադայում՝ շնորհիվ կլիմայական առանձնահատկությունների», և այն երկիր կարող են բերել միայն արտերկրից ժամանող մարդիկ։
Դոնորական արյուն ընդունող ծառայությունը նախազգուշացրել է, որ ժամանակավորապես դադարեցնում է դոնորական արյան ընդունումն այն քաղաքացիներից, ովքեր այցելել են երկրներ, որտեղ հայտնաբերվել են Զիկա վիրուսով հիվանդացության դեպքեր։
Զիկա վիրուսն ի հայտ է եկել 1947 թվականին։ Հիվանդության հարուցիչը Aedes aegypti մոծակն է։











































