Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Կանխարգելումը շատ ավելի ճիշտ ճանապարհ է. Արտակ Զաքարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, նախօրեին ԵԽԽՎ-ում երկու հակահայկական բանաձևեր դրվեցին քվեարկության, որոնցից մեկը անցավ, մյուսը՝ ձախողվեց: Ձեր գնահատականը: Արդյո՞ք ուսումնասիրել եք, թե տարբեր երկրներ ինչպես են քվեարկել, մասնավորապես արդեն ակնհայտ է, որ Ուկրաինան և Վրաստանը բավականին աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, արդյո՞ք սա անակնկալ էր, թե՞ ոչ:

– Ինձ համար անակնկալներ չեն եղել, ամեն ինչ եղել է կանխատեսելիության շրջանակներում: Բավականին մեծ աշխատանք է տարվել, և պատվիրակությունն էլ բավականին աշխատել է այս ժամանակահատվածում, և արդյունքները, արդեն գիտեք՝ ինչպիսին են: Ես կարծում եմ, որ գլխավոր նպատակին մենք հասել ենք, և հաջողվել է ԵԽԽՎ մեծամասնությանը, պատգամավորներին հիմնավորել, որ Ուոլթերի բանաձևը կարող է խիստ բացասական դերակատարում ունենալ: ԵՎ ԵԽԽՎ-ն մերժեց միակողմանի և ոչ ճիշտ ձևակերպումներով այդ փաստաթուղթը: Արդյունքում, եթե մենք հանենք թուրք-ադրբեջանական քվեները և հանենք հայկական պատվիրակության քվեները, պետք է ասենք, որ բանաձևն ընդունվել է 66-47 հարաբերակցությամբ: Միայն թուրք-ադրբեջանական քվեները միասին 19 են, պետք է նաև ադրբեջանցիների ձայների այդ ակնհայտ առավելությունը նկատի ունենալ: Ուկրաինական պատվիրակությունը, կարծում եմ, առավել, քան հասկանալի է, ես շնորհակալ եմ բոլոր այն պատգամավորներին, ովքեր քվեարկությունից զերծ մնացին՝ դրանով իսկ նպաստելով ԵԽԽՎ-ի որոշման կայացմանը: Քաղաքական առումով կարելի է հասկանալ Վրաստանի քվեարկությունը, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որ Վրաստանը նույնպես պետք է շահագրգիռ երկիր լինի տարածաշրջանում խաղաղության համար, Վրաստանը միշտ աջակցել է խաղաղ գործընթացներին, և ինչ-որ առումով ինձ համար ընդունելի չէ Վրաստանի քվեարկությունը: Ես առիթ ունեցել եմ խոսելու ուկրաինացի պատգամավորների հետ, և պատվիրակության ճնշող մեծամասնությունը, այսինքն՝ 12 անդամնեից 8-ը ուղղակի չեն մասնակցել քվեարկությանը, դրանով իսկ, իհարկե, նպաստելով որոշման կայացմանը: Զուտ քաղաքական դիրքորոշումների տեսակետից վերջիններս տրամադրված էին կողմ քվեարկել բանաձևին: Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պատգամավոր, իհարկե, ունի իր մոտիվացիան, բայց նորից եմ կրկնում, ամենակարևորն այն էր, որ մեր պատվիրակությանը հաջողվեց Վեհաժողովի մեծամասնությանը հիմնավորել հայկական կողմի փաստարկները, և դրանք օգնեցին: Այդ գործընթացին իր էական օգնությունը բերեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, և բնականաբար նաև բոլոր այն ջանքերը՝ և՛ Սփյուռքի, և՛ այլ պետական ու հասարակական կազմակերպությունների, որոնք ներգրավվեցին այս գործընթացում:

– Արդյո՞ք այնուամենայնիվ այս արդյունքները ցույց չտվեցին, որ մեր հայ պատվիրակությունը խնդիր ունի թե՛ կազմի, թե՛ ղեկավարի փոփոխության:

– Ցանկացած նմանատիպ իրավիճակից հետո, անկախ նրանից՝ գործընթացը հաջող է ընթանում, թե անհաջող, պետք է անենք հետևություններ: Առավել ևս ԵԽԽՎ-ում այս զարգացումներից հետո մենք և առաջին հերթին մեր պատվիրակությունը պետք է հետևություններ անի, որպեսզի հետագայում իր աշխատանքներում որևէ կերպ բացթողումներ չունենա, և որպեսզի մենք հետագայում չկանգնենք մեծ խնդիրների առաջ ու փորձենք հաղթահարել այդ մեծ խնդիրները: Սա խորհրդարանական հարթակների առօրյա աշխատանքային գործընթաց է, մենք բոլորս էլ բախվում ենք այդպիսի խնդիրների տարբեր վեհաժողովներում, տարբեր հարթակներում: Եվ կարծում եմ, որ տարիների փորձը և իրողությունները մեզ պետք է յուրաքանչյուր անգամ ավելի հմուտ և ավելի զգուշավոր դարձնեն, ավելի էֆեկտիվ դարձնեն մեր աշխատանքը:

– Պարոն Զաքարյան ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորը հիմնավորումներ ներկայացրեց, որ 4 անգամ փորձել է գալ Հայաստան, և նրան այդ հնարավորությունը չի ընձեռել հայ պատվիրակությունը: Արդյո՞ք իսկապես հնարավոր չէր նրան ընդունել և այս հարցին լուծում տալ:

– Հայաստանի պատվիրակությանը մեղադրում են չհամագործակցելու համար, բայց իրականում նման բան չի եղել, կան պաշտոնական հրավերներ և պաշտոնական երկխոսություն երկու զեկուցողների հետ, և դա ընդամենը պատրվակ է եղել, կարծում եմ, զեկուցողի և նաև ադրբեջանական կողմի համար, որը, վստահ եմ, ուղղորդում էր զեկուցողի աշխատանքը, որպեսզի նաև հիմնավորումների մեջ նման ձևակերպումներ տեղ գտնեն: Իրականում հայկական պատվիրակությունը բավականին կոնստրուկտիվ վերաբերմունք է ցուցաբերել, բայց խնդիրն այլ է: Ես առավել քան համոզված եմ, և կյանքն էլ այդպես է ցույց տալիս, որ խնդիրը թեկուզ հումանիտար է, բայց ադրբեջանցիներին ջուրը չէ, որ հետաքրքրում է, նրանք փորձում են հումանիտար խնդրի մեջ տեղավորել քաղաքական ձևակերպումներ: Ցավալի է, որ այս բանաձևը ստացավ մեծամասնության աջակցությունը, բայց քանի որ առիթ ունեցել եմ շատ-շատերի հետ այս ընթացքում շփվել, խոսել, բոլորի համար դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է հումանիտար խնդիրը ծառայեցնել քաղաքական հարցի: Առաջիկայում այդ ուղղությամբ պետք է որոշակի նախաձեռնություններ ունենանք և համապատասխան զեկույցներով փորձենք իրական պատկերը բերել և խնդրի վերաբերյալ որևէ բաց հարց չթողնել: Եվ չստացվի այնպես, որ Սարսանգի վերաբերյալ այս բանաձևը միակ ճշմարիտ բանաձևն է, որն ինչ-որ կասկածելի արբանյակային ուսումնասիրությունների արդյունքում է տեխնիկական նկարագրություն ստացել: Արցախյան կողմը միշտ պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ջրային ռեսուրսների կառավարման հարցում, որևէ մեկը իրավունք չունի մեղադրելու ԼՂ իշխանություններին էկոլոգիական կամ հումանիտար նշանակության խնդիրներում ոչ կառուցողական գործողությունների համար: Այս հարցով մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում առաջիկայում անելիք ունի:

– Այսինքն՝ հայկական կողմը որևէ այլ զեկո՞ւյց կներկայացնի:

– Պետք է խնդիրը բարձրացնել, տանել ճիշտ հարթության վրա և գտնել այն ճիշտ մարդկանց, ովքեր պատրաստակամ կլինեն լիարժեք, ԼՂ իշխանություններին էլ ներգրավելով որպես կողմ, պատրաստել հավասարակշռված, իրավացի և ճշմարտությունն արտահայտող զեկույց առանց քաղաքական ձևակերպումների:

– Ըստ էության, Ուոլթերի զեկույցը չընդունվեց, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությո՞ւն տարածեցին, թե՞ նաև մեր վերջին մեկ ամսվա ընթացքում ներդրած ջանքներն արդյունք տվեցին:

– Այս հարցում, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը էական էր, դա եկավ օգնելու հայկական կողմի փաստարկներին, թե ինչու չի կարելի ընդունել այդ բանաձևը: Դա խիստ վտանգավոր էր, մեկ քայլ առաջ էր դեպի պատերազմ, կարող էր լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին, որն առանց այն էլ դժվար է առաջ շարժվում: Բնականաբար, Մինսկի խմբի հրապարակային արտահայտված մտահոգությունն այս առումով շատ օգտակար և կարևոր էր:

– Մի կողմից խոսում ենք, որ բանաձևերն այնքան էլ նշանակություն չեն ունենում ԵԽԽՎ-ի կողմից ընդունվելու դեպքում, մյուս կողմից՝ խոսում ենք դրանց վտանգների մասին: Վտանգնե՞րն են ավելի շատ:

– Այս հարցում երկակի մոտեցումների խնդիր չկա, եթե դա զուտ բանաձևի տեսակարար կշռի առումով դիտարկենք, բնականաբար կարելի է ընդունել՝ ինչ է եղել որ, թող ԵԽԽՎ-ն մի հատ էլ բանաձև ընդունի, բայց խնդիրը միայն ԵԽԽՎ-ն չէ: Ես առավել քան վստահ եմ, որ Ադրբեջանը նմանատիպ ձևակերպումներով փորձելու է այլ խորհրդարանական և այլ միջազգային հարթակներում առաջ բերել բանաձևեր, նախագծեր՝ այդ թվում հղում անելով նաև ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևի վրա: Սա արդեն դառնալու էր բուն խաղաղ կարգավորման գործընթացից լուրջ շեղում, Ադրբեջանի համար դառնալու էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խեղաթյուրում, արդեն ԼՂ-ի և Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ ոչ ճիշտ արտացոլում էր ունենալու միջազգային կառույցներում, և անկախ Մինսկի խմբի գործընթացի զարգացումներից մենք ունենալու էինք միջազգային հանրության թյուր պատկեր և թյուր իրազեկվածություն խնդրի վերաբերյալ: Արդյունքում՝ նաև ինչ-որ փաստաթղթերի տրցակ, որ կարող է Ադբեջանի կողմից ծառայեցվել քաղաքական ավանտյուրաների կամ ռազմաքաղաքական նոր ոտնձգություների համար: Կանխարգելման ճանապարհը շատ ավելի ճիշտ ճանապարհ է, քան հետագայում բարդությունների դեմ պայքարելը: Կարևոր է, որ ԵԽԽՎ մեծամասնությունը ընդունեց այս հանգամանքը, սա նաև նշանակում էր, որ պատգամավորները, օրինակ՝ Մոլդովայի, Ուկրաինայի շատ պատգամավորներ ընդունում էին, որ չի կարելի հավասարության նշան դնել Ղրիմի, Մերձդնեստրի և ղարաբաղյան կոնֆլիկտի միջև: Եթե մարդը ձեռնպահ է քվեարկում կամ աջակցում է հայկական կողմին՝ գիտակցելով, դա նշանակում է, որ իրականում ղարաբաղյան կարգավորման հարցում տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող առաջնային և միակը լինել, ընդհակառակը՝ ինքորոշման իրավունքն ունի առաջնայնության իրավունքի արժեք և պետք է իրացվի մյուս սկզբունքների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում