Վենեսուելան, Իրանն ու ևս 5 երկրներ վերադարձրել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ձայնի իրավունքը` ՄԱԿ-ի բյուջե ներդրումներով մարելով պարտքը: Այդ մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
«Վճարումներ են ստացվել Բահրեյնից, Բուրունդիից, Դոմինիկյան Հանրապետությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Մալիից, Սենթ Վինսենթից և Գրենադինից, ինչպես նաև Վենեսուելայից: Այժմ նրանք կարող են քվեարկել Գլխավոր ասամբելայում»,- ասել է նա:











































