ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի գլխավորությամբ փորձագիտական հանձնաժողովը նախազգուշացրել է, որ հարկերից խուսափելը, գաղտնի գործարքներն ու անօրինական ֆինանսական փոխանցումները ամերիկյան երկրներին զրկում են սեփական հարուստ ռեսուրսներից օգտվելու հնարավորությունից՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աֆրիկայի զարգացման հանձնաժողովը զեկույց է պատրաստել, որում նշված է՝ ընկերությունները թաքցնում են իրենց իրական շահույթը՝ խուսափելով հարկերի վճարումից, ինչի պատճառով աֆրիկյան երկրների տնտեսությունն ամեն տարի կորցնում է 34 մլրդ դոլար: Այդ գումարը գերազանցում է այն օգնության ծավալը, որը տարածաշրջանն ստանում է արտասահմանից:
Անանն ասել է, որ աֆրիկյան երկրները պետք է կատարելագործեն երկրի կառավարումը, իսկ աշխարհի հարուստ երկրները պետք է միջազգային կանոններ սահմանեն՝ ուղղված թափանցիկության բարձրացմանը և հարկային օրենսդրության կիրառմանը:









































