Համացանցի օգտատերերը շոկի են ապրել` լսելով հայտնի երգչուհի Ռիհաննայի նոր երգը` Work-ը: Նրանց խոսքերով` երգչուհու երբեմնի գեղեցիկ ձայնը կռկռոցի է վերածվել: Ոմանք նույնիսկ ենթադրել են, որ երգը ձայնագրելիս դերասանուհին մոռացել է խոսքերը:
Ռիհաննայի Abti ալբոմի Work երգը կարելի է լսել Tidal ծառայությունում: Սինգլը ձայնագրվել է կանադացի հայտնի ռեփեր Դրեյքի մասնակցությամբ:
«Ամբողջ 30 րոպե Ռիհաննան երգում է թռչնի լեզվով: Ոչ մի բառ հասկանալի չէ, սակայն աշխույժ է հնչում»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:








































