Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղին:
Օզիլի մասնակցությունը վերոգրյալ խաղին կասկածի տակ էր հայտնվել, քանի որ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Լա Լիգայի շրջանակներում կայացած «Մալագա»-ի դեմ խաղում:
Մրցակցի ֆուտբոլիստ Իգնասիո Կամաչոյի դեմ պայքարում գերմանացին սրունքաթաթի վնասվածք էր ստացել և փոխարինվել 81-րդ րոպեին: Այսօր Օզիլը բուժզննում է անցել, որից հետո պարզ է դարձել, որ նա կարող է մասնացել խաղին:









































