Ֆիլիպինները խաղաղապահներին հավանաբար դուրս կբերի Գոլանի բարձունքներից այն բանից հետո, երբ նրանցից 4-ը պատանդվել էին «Յարմուկի նահատակներ» խմբավորման կողմից: Դեպքը տեղի էր ունեցել Սիրիայի և Իսրայելի միջև տարանջատման գծում: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի արտգործնախարար Ալբերտ դել Ռոզարիոյին:
Մայիսի 7-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Նեսիրեն հաստատել էր, որ Ֆիլիպիններից ՄԱԿ-ի 4 խաղաղապահներ առևանգվել են Ջումլա շրջանում՝ 87-րդ դիտակետի մոտակայքում, և հայտարարել էր, որ ՄԱԿ-ը ջանքեր է ներդնում ֆիլիպինցիներին ազատ արձակելու համար:
Դել Ռոզարիոն ասել է, որ խորհուրդ է տալիս երկրի նախագահ Բենիգնո Ակինոյին Գոլանի բարձունքներից դուրս բերել այնտեղ գտնվող ավելի քան 300 ֆիլիպինցի խաղաղապահներին:








































