Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

«Դանակը կմտցներ, կհաներ… արունը ֆանտանի պես չռռար կը». Մալաթիայում նախկին ամուսինը սպանել է կնոջը, հետո էլ իր «վեննեքն է փրթել»

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ սկսվեց Արտակ Առաքելյանի գործի դատավարությունը:

Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառում օրը ցերեկով կատարված սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Նախկին ամուսինը տոնավաճառի տաղավարներից մեկում որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը:

39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության ու ապօրինի կերպով սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով:

Մեղադրանքի ձևակերպման մեջ արձանագրված է, որ «2015 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 14-ի սահմաններում խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ Արտակ Առաքելյանը իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինե Դ.-ի մարմնի տարբեր մասերին ու ապօրինաբար զրկել է կյանքից»:

Դատական անդրանիկ նիստը հետաձգվեց, քանի որ նոր դատախազ է ներգրավվել գործի քննությանը, նրան ժամանակ տրվեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցում նշեց, որ տուժող կողմը համաձայն չէ մեղադրական եզրակացության մեջ արձանագրվածին, թե սպանությունը կատարվել է «ամուսնական անհավատարմության պատճառով»:

Նման հանգամանք գործի քննությամբ հիմնավորված չէ: Փաստաբանն  ասաց, թե միայն թերի քննության արդյունքում էր հնարավոր նման պատճառաբանություն նշել մեղադրանքի ձևակերպման մեջ: Եթե կատարվեր բազմակողմանի քննություն, լիարժեք կերպով պարզաբանվեին նախկին ամուսինների փոխհարաբերությունները ինչպես համատեղ կյանքի ընթացքում, այնպես էլ բաժանումից հետո, նման ձևակերպումը տեղ չէր գտնի մեղադրանքի մեջ:

Ամբաստանյալն իր պաշտպանական տակտիկան կառուցել է նախկին կնոջը խանդելու, ամուսնական անհավատարմության վարկածի վրա, սակայն միայն ամբաստանյալի ասելով նման հանգամանքը հաստատված համարվել չի կարող:

Ս. Սաֆարյանը հայտնեց, որ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում Արտակ Առաքելյանն  ու Հեղինեն միասին Թուրքիա են մեկնել՝ առևտուր անելու համար: Հեղինեն մենակ Թուրքիայում չի եղել, որ ինչ-որ թուրքի հետ կապ հաստատեր, ինչի համար կնոջը սպանությունից հետո բարձրաձայն ու մերկապարանոց մեղադրել է Արտակ Առաքելյանը…

Արտակի ու Հեղինեի համատեղ կյանքը հարուստ է եղել կոնֆլիկտներով: Դեռ 2010 թվականին Հեղինեի նկատմամբ ամուսնու կողմից գործադրված բռնության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ոստիկանությունում, սակայն ներկա գործի նախաքննության ժամանակ այդ նյութերը չեն ուսումնասիրվել:

Հետագայում էլ կոնֆլիկտները շարունակվել են նրանց ընտանիքում:

Հեղինեն մի քանի անգամ հեռացել է Արտակից, բայց վերջինս մշտապես նրան սպառնալիքներ տալով վերադարձրել է՝ այդպես են ասում Հեղինեի հարազատները: Հեղինեն իրական վախ է զգացել ամուսնու սպառնալիքներից, նա հարազատներին ասել է, թե ինքը «ուրիշ ելք չունի», ստիպված պետք է վերադառնա Արտակի մոտ:

Փաստաբանը այսպես ձևակերպեց Արտակի վերաբերմունքը կնոջ նկատմամբ. «Կամ ինձ հետ պիտի ապրի, կամ չպետք է ապրի»:

Փաստորեն, իրականություն է դարձել վերջինը…

Դեպքից ամիսներ առաջ, արդեն իր կարծիքով վերջնականապես հեռացած լինելով Արտակից, Հեղինեն դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե նախկին ամուսինն անհանգստացնում է իրեն, սպառնում է:

Արտակին ոստիկանները պարտավորեցրել էին որոշ տարածությունից ավելի Հեղինեին չմոտենալ, այլևս չանհանգստացնել:

Ըստ փաստաբանի՝ ամիսներ առաջ եթե ոստիկանությունը գործը հանձներ քննչական մարմիններին, նրանք խորացված քննություն կկատարեին ու կպարզեին՝ որքանո՞վ էին իրական Արտակի կողմից հնչեցված սպանության սպառնալիքները: Այլ կերպ ասած՝ գործին լրջորեն վերաբերվելու դեպքում  հնարավոր կլիներ խուսափել ողբերգությունից, երիտասարդ կինը չէր զրկվի կյանքից:

Արտակն ու Հեղինեն երկու դեռահաս երեխաներ ունեն՝ 15 տարեկան որդի և 11 տարեկան դուստր:

Հայրը, սպանելով իր երեխաների մորը ու հետմահու և անհիմն նրան մեղադրելով անհավատարմության համար, մրոտելով նրա պատիվը՝ լուրջ հարված է հասցնում նաև իր երեխաների հոգեկան աշխարհին:

Հեղինեի սպանության պահին հենց դեպքի վայրում գտնվող, դեպքին ականատես դարձած կին վկան մեծ ցավով էր արտահայտվում Հեղինեի սպանության մասին: Վկան նշեց, որ Հեղինեն լավ վարքի տեր կին էր, դա կհաստատեն տոնավաճառից նրան բոլոր ճանաչողները:

Հեղինեն այս վկայի ընտանիքի համար նաև դերձակություն է արել՝ «մեր պարտնոն ա էղել»,- նշեց վկան:

Դեպքի պահին վկան ցանկացել է մտնել Հեղինեի տաղավար, բայց լսել է Հեղինեի «անմարդկային» գոռոցները: Հեղինեն օգնություն էր կանչում:

Վկան մոտեցել է տաղավարի մուտքին: Արտակը, ըստ վկայի, կանգնած էր թիկունքով: Նա սպիտակ մարզահագուստով էր: Նրա դիմաց Հեղինեն էր՝ կիսաընկած: Հեղինեն գոռում էր:

Վկան սկզբում դանակ չի տեսել Արտակի ձեռքին, մտածել է՝ նա ձեռքերով է հարվածում Հեղինեին: Բայց երբ մոտեցել է, տեսել է Արտակի ձեռքի որսորդական դանակը. «Դանակը կմտցներ Հեղինեի մարմնի մեջ ու կհաներ… Արունը ֆանտանի պես չռռար կը»:

Այս տեսարանից ահաբեկված կինը հետ է քաշվել:

Բայց այդ պահին, ըստ վկայի, դեռ հնարավոր էր Արտակին վախեցնել ու հեռու քշել: Տաղավարի մոտ տղամարդիկ կային հավաքված, սակայն բոլորը վախեցած էին, ոչ ոք չի համարձակվել մոտենալ ու միջամտել: «Մի տաբուրետկով, բանով խփեին, մի կողմ քցեին, կարողա Հեղինեն փրկվեր»,- ասաց վկան:

Եվ Արտակը շարունակել է օրը ցերեկով, հավաքվածների աչքի առաջ որսորդական դանակով հարվածներ հասցնել իր զոհին, վերջում էլ, ըստ վկայի, կտրել է նրա կոկորդը. «Հետո էլ իրա վեննեքը փրթեց ու դանակը մի կողմ շպրտեց, ինքը կանգնեց անկյունի վրա…»:

Վկան ասաց, թե ինքը մոտեցել է արնաթաթախ Արտակին ու ամոթանք է տվել, ասել է՝ դու նրան կյա՞նք էիր տվել, որ խլեցիր…

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Արտակ Առաքելյանը հանցանքի կատարման պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել: Իսկ թե «թուրքի հետ» իրեն դավաճանելու համար նախկին կնոջը սպանելու՝ ամբաստանյալի անհոգի պատճառաբանությունը ինչքանով կհիմնավորվի, ցույց կտա գործի դատական քննությունը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում