Իտալական «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Կական հայտարարել է, որ կարող է վերադառնալ իտալական ակումբ, տեղեկացնում է Football Italia-ն:
«Երբեմն սերը երբեք չի ավարտվում: Հնարավոր է, որ օրերից մի օր վերադառնամ Իտալիա: Ներկա պահին ինձ դուր է գալիս ԱՄՆ-ում հանդես գալը:
Ինձ դուր էր գալիս «Միլան»-ում հանդես գալը, կարծում եմ, որ այդ ակումբի դռները բաց են ինձ համար»,- հայտարարել է Կական:









































