Apple-ի ծրագրեր մշակողների ամենամյա կոնֆերանսին (WWDC) մեկ ամսից էլ քիչ է մնացել: Ենթադրվում է, որ այս արարողությանը ընկերությունը կներկայացնի iOS 7 նոր օպերացիոն համակարգը: Այդ մասին է վկայում iOS 7 բազայի հիման վրա աշխատող սարքավորումներից Onswipe կայքի այցելուների մեծ թիվը: Դա կարող է միայն նոր օպերացիոն համակարգի փորձարկում նշանակել: Ընդ որում, Onswipe այցելած iOS 7-ով աշխատող սարքավորումների մեծ մասը Կուպերտինոյում կամ Սան Ֆրանցիսկոյում են գտնվել: Apple-ը միշտ էլ ծրագրեր մշակողներին ներկայացնելուց առաջ յուրաքանչյուր նոր iOS ընկերության ներսում է փորձարկում, տեղեկացնում է TechCrunch-ը:
Սովորաբար լայն հասարակությանը դրանք ներկայացվում են մշակողներին ներկայացնելուց մեկուկես–երկու ամիս անց:
iOS 7-ի նորամուծությունների մասին քիչ բան է հայտնի: Լուրեր կան միայն, որ դրա դիզայնը հարթ կլինի: Որոշ տվյալների համաձայն՝ կվերամշակվեն այնպիսի ստանդարտ ծրագրեր, ինչպիսիք են օրացույցը և փոստը:








































