Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկիրն այնպիսի առաջնորդի կարիք ունի, որը կկարողանա հարաբերություններ կառուցել Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Այս երկիրը այնպիսի մեկի կարիքն ունի, ով ունակ կլինի գործարքներ կնքել, ով պատրաստ կլինի պայմանավորվել Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ, որն այստեղ է ուղարկում միլիոնավոր ավտոմեքենաներ, իսկ ի՞նչ ենք ստանում մենք: Մենք այդ երկրների հետ (առևտրում) դեֆիցիտ ունենք»,- հայտարարել է Թրամփը Այովա նահանգում մամլո ասուլիսի ժամանակ:
«Մեզ մարդիկ են պետք, ովքեր գիտեն՝ ինչ են անում: Մեզ (երկրի ղեկավարությունում) երեխաներ պետք չեն: Նրանք (այլ երկրները) երեխաների հետ գործ չունեն»,- հավելել է Թրամփը:








































