Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և գործարար Դոնալդ Թրամփը երկրի տնտեսությունը համեմատել է «պղպջակի հետ, որը նա չէր ցանկանա ժառանգել», հաղորդում է Reuters-ը:
Նա վստահ է, որ տնտեսության «պղպջակը» շուտով կպայթի, և նա չի ցանկանում այն ժառանգություն ստանալ նախագահ ընտրվելու դեպքում:
«Մենք պղպջակի մեջ ենք գտնվում: Եվ, անկեղծ ասած, երբ պղպջակը պայթի, ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա մինչև իմ` նախագահ դառնալը: Ես չեմ ցանկանում դա և դրա մյուս հետևանքները ժառանգություն ստանալ: Ես կնախընտրեի, որ դա տեղի ունենար դրանից մեկ օր առաջ, և ոչ թե հաջորդ օրը»,- հայտարարել է Թրամփը:
Նա նաև կոչ է արել վերանայել ԱՄՆ ֆոնդային շուկան, և այսօր համեմատել այն անցյալ շաբաթվա հետ:









































