Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերը ներկայացնող բաժինը հինգ անգամ ավելացրել է Վրաստանի քաղաքացիներին տրվող վիզաների քանակը` հեշտացված վիզային ռեժիմի շնորհիվ: Այդ մասին երեքշաբթի Sputnik Georgian գործակալությանը հայտնել է բաժնի պետ Վադիմ Գորելովը:
Նա նշել է, որ այդպիսի արդյունքի հասել են վիզային ռեժիմի ազատականացման երեք տարվա հաջող աշխատանքից հետո:
Անցյալ տարվա վերջին ամենամյա մամլո ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ամբողջովին չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Այդ ժամանակ Թբիլիսին դա անվանեց «դրական քայլ»:












































