Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար Սալեհ Մուսլիմը վստահեցրել է, որ Ժնևում Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հրավեր չի ստացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է բոյկոտել խաղաղ բանակցությունները, եթե դրանց հրավիրվեն վերոնշյալ կուսակցության ներկայացուցիչները:








































