Ավելի քան 82 հազար օգտատերեր հետևորդ են դարձել Կալիկո մականունով ճամփորդ ոզնու Instagram-ի բլոգին: Ցանկանալով անհայտ մնալ` կենդանու սեփականատերը նրան լուսանկարում է տարբեր դեկորացիաներով, այդ թվում` ԱՄՆ-ի տեսարժան վայրերի ֆոնին:
Գազանիկը երկու տարեկան է: Նա պատկանում է արհեստականորեն ստացված աֆրիկյան փոքրիկ ոզնիների դասին:








































