Mercedes Unimog U1330 SE 6.4 բեռնատար ավտոմեքենան, որը պատկանել է ամերիկացի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին, աճուրդի է դրվել։ Մեքենայի վաճառքով զբաղվում է Texas Direct Auto ընկերությունը։ Համապատասխան հայտարարությունը տեղակայված է eBay-ում։
Մեկնարկային գինը 350 հազար դոլար է։ Աճուրդը կկայանա հունվարի 28-ին։
Մեքենան ունի 6.4 լիտրանոց տուրբոդիզելային շարժիչ, առավելագույն հզորությունը կազմում է 320 ձիաուժ, վազքը՝ 21 հազար կմ է։








































