Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում վիճել է հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, գրում է vesti.ru-ն:
Վեճի պատճառը կլիմայական փոփոխությունների մասին Դի Կապրիոյի ելույթն է եղել, որում դերասանը մեղադրել է էներգետիկ ընկերություններին, և կոչ է արել ներդրողներին անցնել էներգիայի նոր աղբյուրների: Հանդիպումից հետո Թրյուդոն հրավիրել է Դի Կապրիոյին ոչ պաշտոնական երկխոսության:
Վարչապետի խոսքերով՝ զրույցի ժամանակ նա հորդորել է դերասանին հանդարտեցնել իր «թեժ հռետորաբանության» ագրեսիվությունը՝ նշելով, որ նման ուժեղ արտահայտությունները նավթարդյունաբերության աշխատակիցների համար նոր աշխատատեղեր չեն ստեղծում:









































