Վաշինգտոնում ձնագնդիկներով մարտ է տեղի ունեցել «Աստղային պատերազմներ»-ի պատվին: Daily Mail-ի տեղեկացմամբ՝ «մարտին» մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Ոմանք ակցիային մասնակցել են ֆիլմի հերոսների հանդերձանքով:
Կազմակերպիչները մարտն անվանակոչել են «Ձնային պատերազմներ. ձնագնդիները պատասխան հարված են հասցնում»: Նախապես որոշված էր այն անցկացնել շաբաթ օրը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով տեղափոխվեց կիրակի: Facebook-ի մոտ 3․4 հազար օգտատերեր ցանկություն էին հայտնել մասնակցելու ակցիային, սակայն քչերին էր հաջողվել հասնել միջոցառման վայրը, որովհետև Վաշինգտոնում չէին աշխատում ավտոբուսները և մետրոն:













































