Մայիսի 8-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մի քանի հազար ուսանողներ և դպրոցականներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով անվճար բարձրագույն կրթություն, հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ բացառությամբ ոստիկանության և մի խումբ բարբարոսների բախման, ցույցը խաղաղ է անցել: Տարբեր տվյալների համաձայն՝ ակցիային մասնակցել է 5000-8000 մարդ:
Չիլիում հասանելի կրթության պահանջով երթերը սկսվել են նախագահ Միշել Բաչելետի օրոք 2006-2010 թթ. և շարունակվում են գործող նախագահ Սեբաստիան Պինեյրայի օրոք: Պինեյրայի կառավարությունը որոշակի չափով նվազեցրել է կրթության համար վարկերի տոկոսները, սակայն երկրի բնակիչների մեծ մասի համար դրանք նախկինի պես անհասանելի են: Շատերը կարծում են, որ Չիլիի կրթական համակարգը, որը չի փոխվել բռնապետ Ավգուստո Պինոչետի ժամանակներից ի վեր, արմատական բերփոխումների կարիք ունի:
Ակնկալվում է, որ կրթության բարեփոխումը կլինի ամենասուր հարցերից մեկը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:










































