Twitter-ի չորս թոփ-մենեջերներ հեռանում են ընկերությունից, որը փորձում է վերականգնել դիրքերն անցած տարվա ընթացքում իր բաժնետոմսերի արժեքի 55 տոկոս անկումից հետո:
Ղեկավար կազմի չորս անդամների պաշտոնաթողության մասին սոցցանցի իր միկրոբլոգում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսին՝ փոխանցում է BBC-ն:
Ընկերությունը լքողների թվում են նաև ինժեներատեխնիկական ստորաբաժանման ղեկավար Ալեքս Ռեթերը և արտադրանքի գծով տնօրեն Քևին Վայլը:
Ինչպես հաղորդում Է Bloomberg-ը, պաշտոնաթողությունները հաջորդել են սոցիալական ցանցի նոր օգտատերերի թվի աճի տեմպերի անկումը կասեցնելու ընկերության ղեկավարության փորձերի ձախողմանը:
Միաժամանակ, ըստ գործակալության տվյալների, ընկերության ղեկավար կազմը համալրվել է երկու նոր աշխատակիցներով, որոնք, ինչպես հուսով են Twitter-ում, կօգնեն ավելի շատ նոր օգտատերեր ներգրավել:
Այս փոփոխություններն ամենամասշտաբայինն են դարձել այն պահից ի վեր, երբ Դորսին 2015 թվականին գլխավորեց ընկերությունը:
Անցալ տարվա հոկտեմբերին ընկերությունը հայտնել Էր ավելի քան 300 աշխատակիցների կրճատելու իր պլանների մասին:









































